Ղազախստանում ինքնաթիռի վթարի պատճառով 22 մարդ է մահացել
Աշխարհ
Ղազախստանի առևտրային կենտրոն Ալմա-Աթայի մոտ ինքնաթիռը վթարի է ենարկվել, ինչի հետևանքով մահացել է ինքնաթիռի ողջ անձնակազմը՝ շուրջ 22 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կանադական Bombardier Challenger CRJ-200 ինքնաթիռը գտնվում էր Քոքշեթուից Ալմա-Աթա ճանապարհին: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կըզըլ Թու գյուղի մոտ: Այս մասին նշել է Ալմա-Աթայի քաղաքապետի տեղակալ Մոլեն Մուկաշևը: Նա նաև ավելացրել է, որ ինքնաթիռը պատկանում է տեղական SCAT ղազախական օդանավակայանին, որը գլխավորապես թռիչքներ է կատարում երկրի ներսում: Նա նաև նշել է, որ ինքնաթիռի վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան