Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները նվազել են
Հասարակություն
2011-ի համեմատությամբ՝ 2012-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների քանակը նվազել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2012 տարեկան զեկույցը:
Վերջինիս խոսքերով՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը զգալիորեն աճել է, և դա նկատելի է հատկապես ընտրությունների օրերին:
«2012-ին հաստատվել է այն դիտարկումը, որ ընտրություններին ներքաղաքական մթնոլորտը սրվում է, ինչի հետևանքով ավելանում են ճնշումները լրագրողների և լրատվամիջոցների վրա: 2012-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները եղել են 4-ը, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումները՝ 37-ը, իսկ տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 23-ը»,-ասաց Մելիքյանը և հավելեց, որ լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերը 2012-ին նվազել են, և արձանագրվել է նման 16 հայց՝ 2011-ի 36-ի փոխարեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը