Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Երևան իմ սեր» հիմնադրամի ծրագիրն ու նպատակը

Հասարակություն

«Երևան իմ սեր» հիմնադրամի բարեգործական ծրագրերի իրականացման համար հողամասի փոխանցմանը ՀՀ կառավարության կողմից տրված համաձայնությունից հետո մի քանի անհասկանալի և տարակուսանք առաջացնող հոդվածներ հրապարակվեցին որոշ զանգվածային լրատվական միջոցներում:

Ցանկանում ենք հավատալ, որ հրապարակված մեկնաբանությունների հիմքում տեղեկացված չլինելն է, այդ իսկ պատճառով խնդրում ենք հրապարակել նաև կից Ձեր ուշադրությանը ներկայացված պարզաբանումները՝ ի պատասխան բարձրաձայնված ենթադրությունների:

Կարծում ենք՝ ներկայացված տեղեկատվությունը բավարար պետք է լինի հիմնադրամի գործունեության վերաբերյալ պատկերացում կազմելու և հնչած անհիմն ենթադրություններին վերջ դնելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ «Երևան իմ սեր» հիմնադրամը բաց է համագործակցության համար և պատրաստ է տրամադրել Ձեզ նաև հիմնադրամի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, լուսանկարներ, ծանոթացնել հիմնադրամի ծրագրերի և կառուցվելիք շենքերի նախագծերի հետ:

«Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք' բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և անապահով ընտանիքների կենսապայմանները և կյանքի որակը:

Ներկայումս հիմնադրամի կողմից կյանքի է կոչվում միաժամանակ մի քանի ծրագիր.

Առաջին ծրագիր

Առաջին ծրագրով նախատեսվում է երեք շենքերի կառուցում՝

Երևանում՝ Լեոյի փող. 3 հասցեում նախկինում տեղակայված 19-րդ դարի եռահարկ շենքի վերակերտում, որը ծառայելու է որպես Միայնակ մայրերի և երեխաների ապաստարան՝ սոցիալական, հոգեբանական և նյութական խնդիրներ ունեցող անապահով երեխաների և մայրերի համար:

Նախկինում Երևանի Ֆիրդուսի փող. 80 հասցեում տեղակայված 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի շենքի վերակերտում, որը ծառայելու է որպես լսողության և խոսքի արատ ունեցող ծնողազուրկ և անապահով երեխաների մանկապարտեզ:

Եկեղեցուն հարակից համայնքային կենտրոն' 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան շենքի վերակերտում, որը օժտված է լինելու հասարակական, մշակութային, կրթական գործունեության, գրասենյակների հանդիպումների սրահներով և այլ հարմարություններով:

Երկրորդ ծրագիր

Երկրորդ ծրագրով նախատեսվում է Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ կառուցել ընդարձակ մշակութային կենտրոն և համայնքային հոգևոր-մշակութային ենթակառուցվածքների գործունեության ապահովման համար նախատեսված ևս մի քանի հարակից շենքեր' փոքրիկ թատրոն, արվեստի ցուցասրահ' վերստեղծելով և պահպանելով հին Երևանի ճարտարապետությանը հարազատ ոճը:

Երրորդ ծրագիր

Երրորդ ծրագրի նպատակը Երևանում նվազած կանաչ տարածության վերականգնումը և երևանցիների ընդարձակ, խնամված և գեղեցիկ այգի նվիրելն է: Հիմնադրամը նախատեսում է որպես առաջին քայլ վերականգնել և պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի բլուրը շրջապատող 100 հեկտարից ավելի մակերեսով այգին: Ներկայումս այգու պլանավորման, արտաքին տեսքի, լուսավորման և անհրաժեշտ այլ համակարգերի մշակման աշխատանքներն իրականացվում են մասնագիտացված ամենահեղինակավոր եվրոպական ընկերություններից մեկի' Randle Siddeley Associates ընկերության և իրենց հայ գործընկերների համատեղ ջանքերով: Նախագծերն ավարտական տեսք ստանալուց հետո անշուշտ ներկայացվելու են հանրության ուշադրությանը:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել.

Հիմնադրամը նպատակ չի հետապնդում Երևան քաղաքում որպես սեփականություն հողամաս կամ շենքեր ձեռք բերել: Հիմնադրամի բարեգործական ծրագրերի շահառուները երևանցիներն են և ծրագրերի իրագործման համար հատկացված հողամասերը և դրանց վրա կառուցվող շենքերը շինարարության ավարտից հետո չեն պատկանելու Հիմնադրամին, այլ վերադարձվելու են Երևան քաղաքին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն: Եվ եթե ընդունենք, որ հատկացվող մոտ 1000 քմ մակերեսով հողամասի շուկայական արժեքը կարող է հասնել 400 մլն ՀՀ դրամի, նույնիսկ այդ դեպքում, բարեգործական ծրագրով նախատեսված շենքերի կառուցումից հետո երևանցիներին վերադարձված այդ հողամասի արժեքը կրկնապատված կամ նույնիսկ եռապատկված է լինելու, քանի որ հողամասի արժեքին ավելանալու է դրա վրա կառուցված շենքերի արժեքը: Հետևաբար Հիմնադրամը մեր համաքաղաքացիներին ցանկանում է տալ շատ ավելին քան կառուցապատման համար ժամանակավորապես հատկացված հողամասի արժեքն է: Ի վերջո ամեն ինչին դրամական գնահատական տալու և նախևառաջ շահույթով առաջնորդվելու դեպքում միգուցե Երևանում կունենանք կոմերցիոն տեսակետից ավելի թանկ բարձրահարկեր, սակայն դա կհանգեցնի հին Երևանից մնացած սակավաթիվ օազիսների վերջնականապես ոչնչացմանը: Մեր համոզմամբ հին Երևանի պատմական դեմքը և ճարտարապետական ոգին դրամական գնահատական չի կարող ունենալ, այն անգին է: Հենց այդպիսի մտայնությամբ են ընտրվել նաև բարեգործական ծրագրերի իրականացման վայրերը՝ Կոնդում Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարող տարածքը և Ձորագյուղ ազգագրական թաղամասում՝ Սբ. Սարգիս եկեղեցու մերձակայքը:

Հիմնադրամը մեկնարկից ի վեր ջանքեր է գործադրել հին Երևանի ճարտարապետական կոլորիտին համապատասխանող, արդեն քանդված շենքերի բնօրինակ ճարտարապետական նախագծերի հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: «Դոմուս Դիզայն» և «Ստորակետ» ճարտարապետական գրասնեյակների հետ համագործակցության արդյունքում հաջողվեց արխիվային փաստաթղթերի հիման վրա վերականգնել արդեն իսկ քանդված երևանյան պատմամշակութային կոլորիտը կրող որոշ շենքեր: Վերականգնելու նպատակով Հիմնադրամը փորձել է գտնել նաև քանդված այն շենքերի քարերը, որոնք համարակալվել էին և ենթադրվում էր, որ պետք է պահպանված լինեին, սակայն ապարդյուն: Դեռևս մեկուկես տարի առաջ Հիմնադրամը հայտնել է, որ պատրաստ է սկսել բարեգործական ծրագրերի կենսագործումը և խնդրել է այդ նպատակով հողամաս տրամադրել Երևանում, սակայն, չնայած ՀՀ իշխանությունների և Երևանի քաղաքապետի պատրաստակամությանը, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչու ոչ բյուրոկրատական ձգձգումների հետևանքով Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից հողամասի հարցի լուծումը որոշակիացել է միայն վերջերս:

«Երևան իմ սեր» հիմնադրամի մտահղացման և Միացյալ Թագավորությունում բարձրագույն մակարդակով և արքայական ընտանիքի մասնակցությամբ մեկնարկի հեղինակը ՀՀ նախկին վարչապետ պարոն Արմեն Սարգսյանն է: Հիմնադրամի բարեգործների և աջակիցների թվում թե՛ մեր հայրենակիցներն են, թե՛ բազմաթիվ արտասահմանցի հեղինակավոր քաղաքական այրեր, գործարարներ և արվեստագետներ' Նորին արքայական մեծություն Ուելսի արքայազնը, British Petroleum ընկերության տնօրեն Ռոբերտ Դադլին, Լորդ Արա Դարզին, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Հայկ Դիդիզյանը, Վլադիմիր Յակունինը, Elettronica S.p.A. ընկերության տնօրեն Էնցո Բենինին, Սերգեյ Համբարձումյանը, տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնը, Պերճ Սեդրակյանը, Սամիր Թրաբուլսին, Վաֆիք Սաիդը և այլոք, ինչպես նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «HSBC», «Bank of America», «Вимпелком», «AREVA», «ИТЕРА», «Kingsbridge Group», «ENI», «Oxidental Petroleum» «ЭнергоПроект» և այլն: Բազմաթիվ աջակիցներ ոչ միայն հայ չեն, այլև մինչև Հիմնադրամի գործունեությունը որևէ առնչություն էլ չեն ունեցել Հայաստանի հետ և նրանց ներգրավվածությունը Երևանին նվիրված բարեգործական ծրագրերին նույնպես «Երևան իմ սեր» հիմնադրամի ներդրումն է: Բացի Հիմնադրամի խոշորագույն նվիրատուներ հանդիսանալուց, Սարգսյանների ընտանիքը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել նաև սեփական միջոցների հաշվին (օրինակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մկրտարանի կառուցումը, Մայր Աթոռին հարակից քաղաքային այգու ամբողջովին վերականգնումը, Մայր Աթոռի մերձակայքում երեխաների համար գիտակրթական, մշակութային և արվեստի կենտրոնի կառուցումը և այլն): «Երևան իմ սեր» հիմնադրամի նվիրատուների, բարերարների և աջակիցների՝ մայրաքաղաք Երևանի բարօրությանն ուղղված գործունեության հիմքում որևէ նեղ անձնական շահ, կամ քաղաքական, տնտեսական ծրագիր փնտրելը թերևս տեղեկատվության պակասի հետևանք կարող է լինել:

Հիմնադրամը բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել վերականգնել և վերանորոգել նաև գոյություն ունեցող և իրենցից պատմամշակութային արժեք ներկայացնող երևանյան շենքերը, եթե դրանք հետագայում օգտագործվելու են հասարակական և հանրօգուտ նպատակներով, և շնորհակալ կլիներ նաև լրագրողական հանրությունից այդպիսի շենքերի վերաբերյալ առաջարկությունների կամ տեղեկատվության տրամադրման համար:

Կարծում ենք՝ վերոգրյալը բավարար պետք է լինի Հիմնադրամի գործունեության վերաբերյալ պատկերացում կազմելու և հնչած անհիմն ենթադրություններին վերջ դնելու համար: «Երևան իմ սեր» հիմադրամը նաև շնորհակալություն է հայտնում ՀՀ կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին՝ հիմնադրամի բարեգործական ծրագրերից մեկի համար անհրաժեշտ հողամասի հատկացման մեկուկես տարուց ավելի ձգձգվող հարցին վերջ դնելու համար, և նախաձեռնելու է նաև նոր բարեգործական նախագծեր՝ ի բարօրություն մայրաքաղաք Երևանի և երևանցիների:

«Երևան իմ սեր» հիմնադրամ

Տնօրեն Արշակ Կարապետյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված