Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Պարզաբանում. «Ժողովուրդ» թերթի գործունեությունը խոչնդոտելու մասին կարծիքն անհիմն է

Հայաստան

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ընկերությունը և Խաչիկ Խաչատրյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության և Սոնա Գրիգորյանի՝ պատիվը և արժանապատվությունը, ինչպես նաև գործարար համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից երեք միլիոն ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին քաղաքացիական գործով հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, որը բավարարվել է մասնակիորեն: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության մասնակի բավարարումը նույն քաղաքացիական գործով պատասխանողների կողմից հանրությանը պարբերաբար ներկայացվում է խեղաթյուրված՝ տպավորություն թողնելով, թե դրանով կարող է որևէ կերպ վտանգվել «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, դրանցում արտահայտված անիրավաչափ կարծիքները, որոնք կարող են մոլորեցնել հանրությանը, ինչպես նաև կարևորելով հանրության՝ ստուգված, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ պարզաբանում ենք.

նախ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը:

Այսպես, քաղաքացիական գործերով հայցի ապահովման ինստիտուտի կարգավորումները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխում: Հայցի ապահովման հիմքերը նախատեսված են Օրենսգրքի 97-րդ հոդվածում, որի համաձայն' «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»: Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ հայցի ապահովման միջնորդությունը դատարանը քննարկում է այն ստանալու օրը և կայացնում է որոշում: Վերոգրյալ իրավանորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Այսինքն, եթե գործն ավարտվի հայցի բավարարմամբ, ապա պահանջի կատարումը կլինի երաշխավորված, ինչի շնորհիվ հայցվորը կկարողանա փաստացի ստանալ վնասների փոխհատուցում կամ վերականգնել խախտված ցանկացած իրավունք: Միաժամանակ հարկ է նկատել, որ «միջոցներ է ձեռնարկում» եզրույթն ունի իմպերատիվ բնույթ, ինչն ամբողջությամբ բացառում է դատարանի կամայականությունը: Այսինքն, եթե դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը, ապա հայցվորի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, դատարանը պետք է ձեռնարկի միջոցներ, այսինքն' կիրառի հայցի ապահովման միջոց:

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված են հայցի ապահովման այն միջոցները, որոնք դատարանը պետք է կիրառի վերոհիշյալ հիմքերի առկայության դեպքում. դրանք են՝

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը,

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը,

3) այն անձանց կողմից վեճի առարկայի վերաբերյալ որոշակի գործողությունների կատարումն արգելելը,

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում՝ գույքի իրացումը կասեցնելը,

5) պատասխանողի մոտ գտնվող' հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը՝ անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

Տվյալ քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց, դրանք են՝ հայցագնի՝ երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա, արգելել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով լուսաբանել սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև՝ դատական վեճի ընթացքը: Դատարանը, քննության առնելով հայցի ապահովման ներկայացված միջոցները կիրառելու միջնորդությունը, գտել է, որ հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը երաշխավորելու համար միայն պատասխանողներին պատկանող գույքի վրա արգելանք դնելն այս դեպքում բավարար է, որպեսզի հետագայում դատական ակտի կատարումը չդառնա անհնարին կամ չդժվարանա:

Ինչ վերաբերում է հայցի ապահովման մյուս միջոցների կիրառմանը, ապա դատարանը գտել է, որ հիմքեր չկան եզրահանգելու, որ դրանց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը:

Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով՝ «Հայցագնի՝ երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին և Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի՝ բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաև, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետևանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես՝ ինչպես տնօրինում էր մինչև հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաև ստանալ օգուտներ:

Բացի այդ, դատարանը մերժել է նաև հայցվորի միջնորդության՝ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը և Սոնա Գրիգորյանին մինչև վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաև' դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը:

Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրև խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին:

Ինչ վերաբերում է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հրապարակավ հայտնած այն կարծիքին, թե դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելիս «ինչ-ինչ պատճառներով» շտապել է, ապա հայտում ենք, որ դատարանի «շտապողականությունը» ելնում է ոչ թե «ինչ-ինչ պատճառներից», այլ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջից, համաձայն որի' «Միջնորդությունը քննարկվում է այն ստանալու օրը, և կայացվում է որոշում»: Այս դրույթը չունի բացառություններ, այդ թվում այն դեպքում, երբ մեկ այլ դատարանում նույն կողմերից ավելի վաղ ստացվել և քննության է առնվել ցանկացած այլ հայցադիմում:

Հավելենք նաև, որ նույն կողմերի միջև առկա մյուս քաղաքացիական գործով («Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությունը և Սոնա Գրիգորյանն ընդդեմ Խաչիկ Խաչատրյանի), չի ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված