Հղի կինն իր 3 անչափահաս երեխաների հետ նստացույց է անում նախագահականի դիմաց (տեսանյութ)
Հասարակություն
Նստացույց նախագահական նստավայրի դիմաց: Էջմիածին քաղաքի բնակիչ Աշոտ Խուդոյանն ընտանիքով անժամկետ նստացույց է հայտարարել: Ընտանիքի հայրը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ իրեն անօրինական կերպով ցանկանում են զրկել բնակարանից: «Տարիներ շարունակ մենք փորձել ենք պայքարել մեր բնականի համար, սակայն դատախազությունից հայտնել են, որ իրենք ունեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ հիշյալ բնակարանը պատկանում է մեկ ուրիշի: Եկան ու մեզ էս անչափահաս երեխաների հետ դուրս շպրտեցին, հիմա ասեք ի՞նչ անենք, ու՞ր գնանք, մեղք չեն այս երախաները, որ այս ցրտին եկել ու նստել են փողոցում»:
Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց հայտարարած ընտանիքը պահանջում է, որպեսզի իրենց ընդունի Սերժ Սարգսյանը եւ խնդրին անհապաղ լուծում տա: Աշոտ Խուդոյանի կինը, ով եւս միացել է նստացույցին, հղի է եւ սպասում է իր չորրորդ երեխային:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը