Վրաստանում ընտրել են ապագա պատրիարքի պաշտոնի թեկնածուներին
Վրաստան
Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը ընտրել է պատրիարքական գահի երեք թեկնածու՝ Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլը (Բերբիչաշվիլի), Սենակիի և Չխորոցկուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի) և Ուրբնիսիի և Ռուիսիի միտրոպոլիտ Հոբը (Ակիաշվիլի): Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Վրաց պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն։
Թեկնածուների որոշվելուց հետո հոգևորականները կներկայացվեն ընդլայնված եկեղեցական խորհրդին, որը կընտրի Համայն Վրաստանի նոր պատրիարքին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)