«Քաղաքում»-ից Սուսիկի դերակատարը նորածին որդուն նմանեցնում է ամուսնուն
Հասարակություն
Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մեկ ամիս աշխատանքային դադարից հետո կրկին վերադառնում է սերիալային կյանք:): «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում», այնուհետ «Քաղաքում» սերիալների հերոսուհի Սուսիկի դերակատարի «գործադուլը» պայմանավորված է եղել որդու ծննդով. Հայկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 25-ին:
«Փոքրիկն իր հայրիկին է նման: Քանի որ երկուսս էլ հայկական անուն ունենք, որոշեցինք մեր տղայի անունն էլ հայկական դնել»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտ Կիրակոսյանը:
Ինչպես 22-ամյա դերասանուհին է նշել, ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, չի խոչընդոտում իր կարիերային. «Երեխայիս ծննդից մի քանի օր անց վարել եմ «Առավոտը Շանթ»-ում հաղորդման տոնական եթերը, արդեն իսկ մասնակցում եմ սերիալի նկարահանումներին»:
Մեզ հետ զրույցում Անահիտը խոստովանել է՝ չի ցանկանում, որ երեխան ընտրի դերասանի մասնագիտությունը. «Բայց ամենակարեւորը բարի, խելացի ու հասկացող թող լինի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը