«Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան
Հրապարակումներ
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել՝
«Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել։ Յուրաքանչյուրը քո մեջ տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։
Եվ մի պահ հասկանում ես՝ քո էներգիան չափազանց արժեքավոր է, որ այն վատնես բացատրությունների վրա։
Ով պետք է հասկանա՝ կհասկանա առանց խոսքերի, ով ոչ՝ նույնիսկ հազար բառը քիչ կլինի։
Դրա համար անիմաստ պայքարի փոխարեն, ընտրեք ձեր խաղաղությունն ու ձեզ կառուցելու ճանապարհը»,- գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու