Կրթության համաշխարհային համաժողովի օրագիր
Գիտություն և Մշակույթ
Երեկ Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԻՆթել կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիսի հետ, որի ընթացքում քննարկվել են անցյալ տարի ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԻՆթելի հետ ստորագրված համաձայնագրի իրականացման մանրամասները: Հատուկ ուշադրության է արժանացել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովման ծրագրի միջազգային փորձը և Հայաստանում նշված ծրագրի նախագիծը:
Կարևորվել են նաև ուսուցիչների վերապատրաստման, էլեկտրոնային ուսուցողական նյութերի պատրաստման, մասնագիտացված լաբորատորիայի ստեղծման համատեղ ծրագրերը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)