Աննա Դավթյանին թատրոնի՞ց են հիշում, թե՞ սերիալներից
Հասարակություն
Դերասանուհի Աննա Դավթյանին շատերը ճանաչում են հեռուստասերիալներից, բայց մինչ այդ այս դերասանուհին թատրոնում մի շարք դերեր է խաղացել: Աննա Դավթյանը ծնվել է 1989թ. մարտի 20-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում: 2010թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:



Մասնագիտությամբ դրամատիկ թատրոնի ռեժիսոր է: 2010թ-ից աշխատում է Երևանի Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնում՝ որպես դերասանուհի: Խաղացած դերերից են՝ Լուլու՝ «Զգուշացեք կանայք են», Վարդուհի՝ «Գնա մեռի, արի սիրեմ», Շողեր՝ «Արեգնազան», Քանաքարա՝ «Ոսկի քաղաքը», Էլիզաբեթ՝ «Սալեմի վհուկները», Պոպովա և Նատալիա Ստեպանովնա՝ «Արջը» և «Առաջարկություն» և այլն:



Աշխատում է նաև «7 stage» դերասանական ստուդիայում՝ որպես բեմական խոսքի դասախոս: 2010թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Դիմակահանդես», «Եղբայրներ» հեռուստասերիալներում: 2012թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ վարում է «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդաշարը:

Նյութը՝ slaq.am-ի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը