Հատկապես այսօր պետք է գիտակցենք, որ աշխատանքն ու բարեկեցությունն ուղիղ փոխկապակցված են․ ՀՀ ֆինանսների նախարար
Հրապարակումներ
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ուղերձը՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ․
«Սիրելինե´րս, շնորհավորում եմ աշխատավորների մայիսմեկյան տոնը: Հատկապես այսօր պետք է գիտակցենք, որ աշխատանքն ու բարեկեցությունն ուղիղ փոխկապակցված են: Լիարժեք երջանկություն կարող է ունենալ միայն նա, ով ստեղծագործում և իր աշխատանքում շարունակաբար գերազանցության է ձգտում։
Երջանկությունը ճանապարհ է՝ կառուցված ամենօրյա փոքր հաղթանակներից, անընդհատ կատարելագործումից և բարեկեցության հասնելու անավարտ ձգտումից։ Այն ծնվում է ոչ միայն մեծ ձեռքբերումներից, այլ հենց այն մանր քայլերից, որոնք մենք անում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար։
Մաղթում եմ բոլորիս գերազանցություն այն փոքր քայլերում, որոնք, ի վերջո, ծառայում են մեր երջանկությանը և մեր պետության բարգավաճմանը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն