Հայկական հումորի «հիմնական գործող անձինք»
Հասարակություն
«Եղավ քեզ ազիզ ջան», «Վատ ես, վատ ես, վատ ես», «Երեխեք ԱՄՆ պասպորտ եմ ուզում», «Ոնց եմ ես քեզանից զզվում», «Ադիկ ես, ինչ ես....» այս արտահայտությունները բոլորին են հայտնի, ավելին՝ շատերը այս ամենը դարձրին իրենց բառապաշարի մաս։ Հարկ է նկատել, որ այսօր արդեն Հայաստանում կան իրական հումորի իրական վարպետներ։ SLaq.am–ը ներկայացնում է նրանց։

Մկրտիչ Արզումանյանը հայկական հումորի ասպարեզում ունի լուրջ ներդրում։ Նրա հումորները ընդունված են ու սիրված։ Հարկ է նկատել, որ Մկրտիչ Արզումանյանը իր հումորի նաև սցենարիստ է շատ ժամանակ, ու պետք է արձանագրել, որ նրա հումորները ոչ միայն գեղեցիկ են, համով, այլև՝ կիրթ։

Հայկ Մարությանին կարծես թե դժվար է առանձնացնել Մկրտիչ Արզումանյանից։ Հայկոն ևս բավականին սիրված է հումորային ժանրում, նրա հումորները դարձել են թևավոր խոսքեր։ Հայկոյի հումորը երբեք ժամկենտն անց չի լինում։

Հովհաննես Ազոյանը նույնիսկ ժամանցային հաղորդումները համեմում է թարմ ու գեղեցիկ հումորով։ Հովհաննես Ազոյանի հումորային հաղորդումները ևս բավականին սիրված են և մարդկանց ցրում են առօրյա հոգսերից։

Վիտամին ակումբի տղաներին ամեն շաբաթ հայ հեռուստադիտողը սպասում է։ Նրանց առանձին էջեր երկար տարիներ սիրված են շատ շատերի կողմից։

Արմեն Պետրոսյանը իր տարբեր կերպաներ մարմնավորելու պատճառով նրան դիմում են տարբեր անուններով։ Նա ևս բավականին սիրված ու սպասված հումորային կերպար է։

Անդո–Ռաֆո զույգին դժվար է պատկերացնել առանձին։ Նրանք գրեթե միշտ հանդես են գալիս միասնական հումորով, ու արդեն հասցրել են սիրված լինել հանդիսատեսի կողմից։

32 ատամ ակումբի տղաները ևս սիրված են հայ հանդիսատեսի կողմից։ք


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը