Այսօր 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է
Հայկական Մամուլ
Այսօր 2008-ի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է՝ 28-ամյակը: Տիգրանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը ասաց, որ
այս օրն իրենք հարազատներով կանցկացնեն Երևանի Նոր Նորք համայնքում գտնվող նրա գերեզման այցելելով:
«Մայրն ասաց, որ իրենք ծաղիկներ կդնեն շիրիմին, կսգան, բայց տուն կվերադառնան հպարտության զգացումով, որ նա՝ ՀՀ ազնիվ քաղաքացին, կյանքից զրկվեց, քանի որ չցանկացավ հաշտվել անարդարության հետ, չընդունեց 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները
և զոհվեց այդ մասին բարձրաձայնելիս: Մայրը հերթական անգամ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ քրեական գործերում որևէ առաջընթաց չկա. «Մենք մեր պայքարը շարունակում ենք, մենք մեր պայքարի տերն ենք, ով ուզում է գա
իշխանության, ով ուզում է գնա, իմ ուղին մեկն է պայքար, մինչև պատժվեն մեր որդիների վրա կրակելու հրաման արձակողները», - ասաց տիկին Հովհաննիսյանը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը