«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանը վերադարձել է
Հայկական Մամուլ
Աշնանից սկսած՝ Աժ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ոչ մի տեղ չէր երևում, հեռախոսազանգերին չէր պատասխանում, լուրեր կային, թե մեկնել է Ռուսաստան, սակայն հայտնի չէր, թե ինչու:
Ոմանք էլ մտածում էին՝ նախագահական ընտրությունների շեմին մոսկովյան «հետաքրքիր» կառույցների գրադարաններում հատուկ թույլտվությամբ արխիվներ ուսումնասիրող պատմաբան Դալլաքյանը որոշակի առաքելությամբ է գտնվում այնտեղ: Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը՝ Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է: Պարզվում է՝ ընդամենը առողջական խնդիրներով է Մոսկվայում եղել: «Բուժվում էի,- տեղեկացրեց Վ. Դալլաքյանը,- մեկնել եմ նոյեմբերին, վերադարձել մի քանի օր առաջ: Արդեն լավ եմ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը