Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են 

«ՀԺ». Արդարադատությունը «հաղթանակում է», կյանքը բարգավաճում, բայց մարդիկ ավելի շատ են երկրից փախչում

Հայկական Մամուլ

Նախագահական քարոզարշավի հետ կախված մեծ հոռետեսություն կար: Շատերի համոզմամբ այն ամենատաղտկալի ու անհետաքրքիր քարոզարշավը պետք է լիներ նորանկախ Հայաստանի պատմության մեջ: «Հայկական ժամանակը» գրում է, որ նույնիսկ, միջազգային դիտորդները շտապեցին իրենց գնահատականը տալ. հայտարարեցին, որ հասարակական մեծ անտարբերություն կա այս ընտրական ողջ գործընթացի նկատմամբ: Եվ ահա, աշխարհի ամենալավ, ամենաթափանցիկ, մաքուր և ժողովրդավարական ընտրություն անցկացնելու «պարտավորություն» ստանձնած Հանրապետական կուսակցությունը, մինչև քարոզարշավի ավարտը, պետք է հասցներ ինչ-որ բան փոխել: Ո՜ւմ է պետք թափանցիկ ընտրությունը, եթե նույնիսկ պալատական սոցիոլոգի հարցումներով ընտրողների 80 տոկոսը անտարբեր է այդ ընտրության նկատմամբ: Դժվար խնդիր էր, գրեթե, անլուծելի: Հայաստանում հետաքրքրություն առաջացնել այս նախագահական ընտրությունների նկատմամբ, նույնն է՝ թե դրանց նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, ասենք՝ Ավստրալիայում: Ոչ մի տարբերություն:

Բայց ինչպես ասում են, մարդու մտքին տեղ լինի: Սերժ Սարգսյանն ակնհայտորեն իր վրա է վերցրել այդ ծանրագույն աշխատանքը, և արդեն երկու օր է, «հաջողություններ» է գրանցում: Նախօրեին օրինակ, նա Եռաբլուրում իրեն մոտեցած մի կնոջ քիչ էր մնում ծեծի ենթարկեր, և այս դրվագը լրահոսի 1-ին հորիզոնականն էր զբաղեցնում, հանրային քննարկումներ հարուցում: Երեկ էլ, Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Մովսես գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ խոսեց «թարս բուսնող խիյարի մասին»: «Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- գյուղացիներից մեկին ասաց Սերժ Սարգսյանը:

Գյուղացին Սերժ Սարգսյանի հարցին, թե «հայրիկ ջան, ի՞նչ խնդիրներ ունեք», պատասխանել էր, թե ամենամեծ խնդիրն այն է, որ գյուղը դատարկվում է, իր երեխաները Ռուսաստանում են: Սերժ Սարգսյանն էլ անկեղծ զարմացել էր. «Ես ե՞մ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Գյուղացին էլ ասել էր, որ եթե գյուղում «զավոդ», աշխատատեղ լիներ, իր երեխաները չէին գնա: «Գյուղում զավոդ լինե՞ր: Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում: Հայրիկ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»,- ասել էր նախագահի թեկնածուն:

Եվ կրկին, Սերժ Սարգսյանը լրատվության առաջին հորիզոնականում էր: Թե ինչ կոնտեքստով, բացարձակապես էական չէ: Կարևոր է, որ նախագահական այս ընտրության ու քարոզարշավի նկատմամբ հետաքրքրություն առաջանա: Կարևորը, որ մարդիկ խոսեն ընտրությունների և թեկնածուի մասին, մարդկանց բառապաշարում հնչեն «նախընտրական քարոզարշավ», «ընտրողների հետ հանդիպում», «գյուղացու հետ զրույց» բառերը, և այս առումով, նույնիսկ «թարս բուսնած խիյարն է» օգտակար: Այս թարս խիյարների, «չիբուրաշկաների», լացող կանանց վրա հարձակումների և առաջիկայում սպասվող այլ ակցիաների շնորհիվ է, որ դիտորդները պետք է հայտարարեն, թե չնայած սկզբնական շրջանի տոտալ անտարբերությանը, քարոզարշավի ընթացքում ընտրողները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել ընտրական գործընթացի նկատմամբ:

Իսկ ինչ վերաբերվում է «թարս բուսնած խիյարին», Հայաստանում ընդհանրապես ոչ մի «դուզ» բան չկա: Խիյարն էլ է թարս բուսնում, ընտրողների թիվն էլ է թարս բուսնում՝ բնակչության թվին հակառակ: Հայաստանում գներն էլ են թարս բուսնում, միջազգային շուկայում թանկացումներ են, Հայաստանում ամեն ինչ թանկանում է, միջազգային շուկայում էժանացումներ են՝ Հայաստանում ամեն ինչ ավելի շատ է թանկանում: Հայաստանում մարդկանց լավատեսությունն էլ է թարս բուսնում, «տնտեսությունը զարգանում է», արդարադատությունը «հաղթանակում է», կյանքը բարգավաճում, բայց մարդիկ ավելի ու ավելի գլխապատառ են երկրից փախչում:

Հայաստանում, նույնիսկ ընտրությունների արդյունքներն են թարս բուսնում՝ որքան մարդիկ հիսաթափվում ու դժգոհում են իշխանություններից, այդքան այդ իշխանության ներկայացուցիչներն ավելի բարձր տոկոսներով են հաղթում ընտրություններում: Բայց բոլոր թարսությունների մեղքը Սերժ Սարգսյանի վրա մի բարդեք, մենք ենք մեղավոր, մենք՝ ՀՀ քաղաքացիներս ենք մեղավոր, որ որոշ խիյարների թույլ ենք տալիս ընդհանրապես բուսնել Հայաստանում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն
Ամենադիտված