Ղազախստանում հունվարի 31-ը սգո օր է հայտարարվել
Աշխարհ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 31-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ Ալմա-Աթայում CRJ-200 ինքնաթիռի վթարից զոհված ուղևորների. գրում է Риа Новости-ն:
«Ես վաղվա օրը մեր երկրում զոհվածների հիշատակի սգո օր եմ հայտարարել»,-ասել է Նազարբաևը չորեքշաբթի օրը հանրապետության իրավապահ մարմինների հետ հրավիրած խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ կանադական Bombardier Challenger CRJ-200 ինքնաթիռը գտնվում էր Քոքշեթուից Ալմա-Աթա ճանապարհին: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կըզըլ Թու գյուղի մոտ: Այս մասին նշել է Ալմա-Աթայի քաղաքապետի տեղակալ Մոլեն Մուկաշևը: Նա նաև ավելացրել է, որ ինքնաթիռը պատկանում է տեղական SCAT ղազախական օդանավակայանին, որը գլխավորապես թռիչքներ է կատարում երկրի ներսում: Նա նաև նշել է, որ ինքնաթիռի վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)