ԱՄՆ-ի Սենատը հաստատել է Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը հունվարի 29-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է Ջոն Քերիի թեկնածությունը պետքարտուղարության ղեկավարի պաշտոնին. գրում է Agence-France-Presse-ը:
Քերիի թեկնածությանը հավանություն է տվել 94 սենատոր, դեմ է եղել 3 հոգի:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Մասաչուսեթս նահանգի սենատոր Ջոն Քերիին առաջադրել էր պետքարտուղարի պաշտոնում 2012թ. դեկտեմբերին: ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նա կփոխարինի Հիլարի Քլինթոնին, ով զբաղեցնում է այդ պաշտոնը 2009-ից: Քլինթոնն Օբամայի վերընտրությունից անմիջապես հետո հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարական տալ:
Սենատի հավանությունը պարտադիր պայման է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի առանցքային պաշտոնները զբաղեցնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)