Օբաման օրինականացնում է երկրում բնակվող 11 մլն ներգաղթյալների կարգավիճակը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երդմնակալությունից հետո սկսել է իր խոստացած առաջին խոշոր բարեփոխման ծրագրի իրականացումը: Խոսքը միգրացիոն բարեփոխման մասին է: Օմաբան Կոնգրեսին կոչ է արել արագացնել օրինագծի ընդունումը, որով ԱՄՆ-ում գտնվող 11 մլն անօրինական ներգաղթյալներ օրինական կարգավիճակ կստանան: Նախատեսվում է, որ իշխանությունները համաներում կշնորհեն երկրում գտնվող և քրեական անցյալ չունեցող 11 մլն անօրինական միգրանտներին և նրանց երեխաներին, ովքեր պատրաստ են ինտեգրվել ԱՄՆ-ի հասարակությանը:
Նման բարեփոխում անցկացնելն Օբամայի նախընտրական քարոզարշավի առանցքային խոստումներից մեկն էր, որը նրան ձայներ ապահովեց ազգային փոքրամասնությունների և սփյուռքի կողմից:
«Երազանքի ակտ»-ը, որը հիշատակել է Օբաման, ըստ էության, մի փաստաթուղթ է, որով ԱՄՆ-ի քաղաքացիություն է շնորհվում այն դեռահասներին, որոնց ծնողներն այդ երկիր են բերել դեռևս երեխա ժամանակ:
Բացի այդ՝ Օբաման նաև նշել է, որ նահագների հարավային սահմանների մոտ խստացվել է հսկողությունը, ինչի արդյունքում ներգաղթողների հոսքը նվազել է 80%-ով:
Իսկ ահա հանրապետականները դժգոհ են և պահանջում են նոր խստացված միջոցառումներ ձեռնարկել ներգաղթողներին հաշվառելու և ստուգումներ անցկացնելու համար: Նրանք Օբամայից պահանջում են նաև խստացնել ԱՄՆ աշխատանքային նպատակով ժամանած մասնագետների որակական ստուգումները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)