Մաղարիչով մանկապարտեզներ Էրեբունիում
Հասարակություն
Այսօր Լուրեր.com զանգահարած կինը բողոքում էր մանկապարտեզներում տիրող իրավիճակից։
Վերջինս, չցանկանալով ներկայանալ, պատմեց այն մասին, թե ինչպես իր հարազատներից մեկը դիմել է Շենգավիթ վարչական շրջանում գործող մանկապարտեզներ՝ իր երեխային այնտեղ տանելու համար, սակայն ոչ մի մանկապարտեզ երեխային չի ընդունել։
«Կինն ապրում է հանրակացարանում՝ ծանր սոցիալական պայմաններում, երեխան 4 տարեկան է, ամուսինը լքել է իրեն և երեխային։ Կինն աշխատում է քոլեջում` որպես դասախոս, ստանում է ընդամենը 40 000 աշխատավարձ և չգիտի, թե ոնց պետք է պահի իր երեխային։ Որպեսզի կինը գնա աշխատանքի, երեխան պետք է հաճախի մանկապարտեզ, բայց նրան ոչ մեկ չի ընդառաջում։ Դիմել է քաղաքապետարանի համապատասխան բաժին, մերժում են, ասում են ոչ մի ձև հնարավոր չէ, ասում են, որ իրենք նման բաներով չենք զբաղվում։
Միայն 147 մանկապարտեզի տնօրենն է ասել, որ կարող են երեխային հերթագրել։ Մնացած մանկապարտեզներն ընդհանրապես ցանկություն չեն ունեցել լսելու։ Կա մտավախություն, որ նման խնդրի առջև կարող ենք կանգնել նաև դպրոցի ժամանակ։
Հիմա ի՞նչ անի այդ կինը, երեխային վերցնի՞, գնա՞ Կիևյան կամրջից իրեն գցի, թե՞ միջոց գտնի, որ Հայստանից դուրս գա։
Եթե մանկապարտեզներն այդքան լեփ-լեցուն են, ինչո՞ւ են բողոքում, թե ծնելիություն չկա, երեխաներ չկան, մարդիկ գնում են։ Քաղաքապետարանը հրաժարվում է, թաղապետն ընդհանրապես ասում է, որ իր գործը չէ»։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ կա նաև ոչ պաշտոնական տեղեկատվություն, որ մանկապարտեզ երեխաներին մաղարիչով են ընդունում։
«Որոշ ծնողներ ասել են, որ իրենք իրենց երեխաներին մաղարիչով են ընդունել, իրենց ուզած մարդկանց են ընդունում։
Կինը նախկինում բնակվել է Կվարտալում, որտեղ երեխան առանց խնդիրների հաճախել է մանկապարտեզ. այժմ տեղափոխվել է հանրակացարան, որտեղ գրանցված է, ինքը Էրեբունի, Կվարտալ գրանցված չի եղել, բայց երեխան առանց խնդիրների հաճախել է մանկապարտեզ, հիմա որտեղ գրանցվել է, չեն ընդունում»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը