Մեկ տարի առաջ մեր պապիկը վերամիավորվեց մեր տատիկի հետ դրախտում․ Տաթևիկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել
ՀրապարակումներՄեկ տարի առաջ մեր պապիկը վերամիավորվեց մեր տատիկի հետ դրախտում․ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում արել.
«Մեկ տարի առաջ մեր պապիկը վերամիավորվեց մեր տատիկի հետ դրախտում։ Եվ նա մեզ թողեց ամենաթանկարժեք բաները՝ իր դասերը, ուժը, ընտանիքի, ժողովրդի հանդեպ հավատը և արժանապատվությունը։ Այդ ժամանակվանից ի վեր այնքան շատ բան է պատահել… Երբեմն թվում է, թե դուք ամեն ինչ տեսնում եք վերևից և լուռ առաջնորդում եք մեզ առաջ։ Ձեր խոսքերը, սկզբունքներն ու սերը մեզ ուղեկցում են ամեն օր։ Եվ ամեն ինչ ճիշտ այնպես է, ինչպես դուք միշտ ցանկացել եք ձեր որդուն։ Այսօր նրա անունը հնչում է աշխարհի յուրաքանչյուր անկյունում։ Նա այստեղ է, նա իր ժողովրդի հետ է, յուրաքանչյուր հայի համար, մեր հայրենիքի համար։ Դուք մեծացրել եք մի մարդու, որի համար պատիվը, պատասխանատվությունը և իր ժողովրդի հանդեպ սերը ավելին են, քան պարզապես խոսքեր։ Եվ վստահ եմ, որ դուք կհպարտանաք նրա ընտրած ճանապարհով։ Մենք կարոտում ենք նրան։ Ամեն օր։ Ձեր սերը ապրում է մեր մեջ, մեր պահապան հրեշտակներ»,-ի գրել է Սամվել Կարապետյանի դուստրը


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ