Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը
Վրաստան
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է Ռուսաստանի քաղաքացիներին պատանդ պահելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ պաշտոնական հայտարարությանը։
Քննության տվյալներով՝ մեղադրյալը իր հանցակիցների հետ միասին մարտ ամսին խաբեությամբ ներթափանցել է Ռուսաստանի քաղաքացիների բնակարան։ Այնուհետև նրանք սպառնացել են բնակիչների կյանքին, հափշտակել գումար և թանկարժեք տեխնիկա, ինչպես նաև ծեծի ենթարկել տուժածներին։
Վրաստանի իրավապահների փոխանցմամբ՝ կասկածյալներին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Վրաստանում ձերբակալվել էին Ռուսաստանի երկու քաղաքացիներ, որոնք ապօրինի կերպով հատել էին ռուս-վրացական սահմանը և շրջանցել սահմանային վերահսկողությունը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ