Ղազախստանում տեղի ունեցած երկրաշարժից 200 տուն է փլվել Չինաստանում
Աշխարհ
Ղազախստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 200 տուն է փլվել սահմանակից չինական շրջանում: Երկրաշարժը գույքային վնաս է հասցրել 20 հազար մարդու: Վնասվել է ավելի քան 7.4 հազար բնակելի տուն և 600 անասնատուն, իսկ մի քանի հարյուր քաղաքացի էլ տարհանվել է. տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ տեղական ժամանակով 22:38-ին (20:38): Էպիկենտրոնը գտնվել է Ալմա-Աթայից դեպի հարավ-արևելք՝ 225 կմ հեռավորության վրա:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան