Անձնագրային տվյալների հավաքագրման դեպքում կարելի է ահազանգել Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբ
ԱՐԽԻՎ
ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.
«Նկատի ունենալով, որ վերջին օրերին մամուլը և զանգվածային լրատվության միջոցները անդրադարձել են այն խնդրին, որ տարբեր անձանց կողմից կատարվում են քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման, (այդ թվում իրենց աշխատանքի վայրերում) աշխատանքներ՝ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը, շահագրգիռ լինելով ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպմամբ և իրականացմամբ, հայտարարում է, որ`
-խստորեն դատապարտում է յուրաքանչյուր նման նախաձեռնություն,
-համարում է, որ նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը,
-ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար:
Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբում գործում է թեժ գիծ: Հեռ. 56-42-97
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)