Human Rights Watch-ն ու Amnesty International-ը պահանջել են Իրանից անհապաղ ազատ արձակել լրագրողներին
ԱՐԽԻՎ
«Մարդու իրավունքնեևրի իրավապաշտպան» (Human Rights Watch) ու Միջազգային համաներում (Amnesty International) կազմակերպությունները դատապարտել են Իրանին լրագրողներին ձերբակալելու համար և պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Այս մասին նշում է Agence France Press գործակալությունը:
Կազմակերպությունները նշել են, որ լրագրողների ձերբակալությունը հունիսին սպասվող նախագահական ընտրությունների ճնշողական քաղաքականության մի մասն է: Իրանական ԶԼՄ-ներն արձանագրել են, որ անցած շաբաթ տասնյակ լրագրողներ են ձերբակալվել պարսկական միջազգային մամուլի հետ կապ ունենալու համար:
«Լրագրողների ձերբակալությունը ճնշողական քաղաքականության մաս է կազմում, որի նպատակն է լռեցնել լրագրողներին և բլոգերներին հունիսի 14-ին սպասվող սպասվող նախագահական ընտրություններից առաջ»,-այս մասին նշում է Human Rights Watch կազմակերպությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)