Վրաստանը Զելենսկու՝ հարաբերությունները վերականգնելու ցանկության մեջ եսասիրական դրդապատճառներ է տեսնում
Վրաստան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու նախաձեռնությունը՝ բանակցություններ վարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, «հեշտ բացատրվող է», - «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
Բոչորիշվիլու խոսքով՝ Զելենսկին որոշել է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները, որոնք խաթարվել էին 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, քանի որ երկիրը ծառայում է՝ որպես կամուրջ տարբեր պետությունների միջև։
«Այսօր շատ երկրներ կապերի կարիք ունեն Վրաստանի հետ և Վրաստանի միջոցով, և Ուկրաինան նույնպես դրանց կարիքն ունի։ Հետևաբար, հեշտ է հասկանալ, թե ինչու է նրանց անհրաժեշտ կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ», - բացատրել է վրաց քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում