Միտրոպոլիտ Շիոն՝ Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք
Վրաստան
Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կայացել է Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը՝ պատրիարքական գահի թեկնածուներից մեկին Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք ընտրելու համար։ Սուրբ Սինոդին Վրաց եկեղեցու 39 բարձրաստիճան հոգևորական է մասնակցել։
Նրանցից 22-ը քվեարկել է մետրոպոլիտ Շիոյի օգտին։ Այսպիսով 57-ամյա եպիսկոպոս Շիոն, որը մարտի 17-ին մահացած պատրիարք Իլյա II-ի տեղապահն էր, ընտրվել է Համայն Վրաստանի նոր Կաթողիկոս-Պատրիարք։
Եպիսկոպոս Շիոն 2003 թվականին Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդի կողմից ընտրվել է եպիսկոպոս, իսկ 2010-ին ստացել է մետրոպոլիտի աստիճան։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում