Հրայր Թովմասյանն անձնագրեր է հավաքում (լուսանկար)
Հայաստան
ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակիցը հանդես է եկել բաց նամակով, որում պատմում է, թե ինչպես են նախարարության աշխատակիցներից հավաքում իրենց հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու տվյալները։
Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ, ՀՀ Արդարադատըության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ՝ նախարարության աշխատակիցներիս է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը:
Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին:
ՀՀ Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից:
Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը:
Կից ուղարկում եմ թերթիկների պատճեները:
Հասկանալի պատճառներով այս նամակը ուղարկում եմ ոչ իմ անձնական էլեկտրոնային հասցեից»:




















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ