Washington Post-ի ծրագրի միջոցով հնարավոր է ստուգել քաղաքական գործիչների ելույթների արժանահավատությունը
ԱՐԽԻՎ
The Washington Post պարբերականը թողարկել է Truth Teller նախագծի նախատիպը, որի միջոցով հնարավոր է ստուգել հանրային ելույթների և քաղաքական մեկնաբանությունների ժամանակ քաղաքական գործիչների հայտարարված փաստերի արժանահավատությունը: Այս մասին նշվում է Knight Foundation հիմնադրամի կայքում, որը հովանավորում է այս ծրագիրը:
Truth Teller նախագիծը ստեղծված է մի քանի տեխնոլոգիաների հիման վրա, այդ թվում՝ խոսքի ճանաչման և այն տեքստի վերածման ծառայության( Microsoft Audio Video indexing service`MAVIS): Ինչպես նշում են նախագծի ստեղծողները, ծրագրի միջոցով հնարավոր կլինի աուդիոելույթը վերածել տեքստի ուղիղ ժամանակով, այն համեմատել փաստերի հետ և դրա միջոցով բացահայտել ապատեղեկատվության փորձերը:
Ծրագրի նախագծումը սկսվեց անցած տարի, երբ Washington Post Knight Foundation հիմնադրամից ստացվեց 50 հազար դոլար դրամաշնորհ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)