Ամերիկացիները կատուն ճանաչել են որպես վայրի կենդանի
ԱՄՆ
Կատուների նման բարի կենդանիները, որոնք կարող են միայն երբեմն ճանկռել իրենց տիրոջը, պարզվում է, «իրական սպառնալիք են ներկայացնում շրջապատող միաջավայրի համար»: Այս եզրակացության են եկել Սմիթսոնի ինստիտուտի և վայրի կենդանիների պահպանման կենտրոնի գիտնականները: Այս մասին հայտնում է BBC գործակալությունը:
Գիտնականները նշում են, որ կատուները տարվա ընթացքում սպանում են 1,4-1,7 մլրդ թռչուններ, ինչպես նաև 6,9-20,7 միլիարդ կաթնասուններ: Չնայած նշված սպանությունները հիմնականում կատարում են վայրի կատուները՝ ընտանի կատուներին ևս վերագրվում են բազմաթիվ թռչունների և փափկամորթ կենդանիների սպանություններ:
Հետազոտության հեղինակները նշում են, որ կատուների պատճառով ավելի շատ կենդանիներ են սպանվում տարեկան, քան ավտովթարներից և թունավորումներից: Կատուներին հիմնական զոհ են դառնում խածկտիկները, մկները, գետնափորները, սկյուռները և ճագարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)