Ի՞նչ պետք է անել տեխնածին աղետների և վթարների ժամանակ
Հասարակություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության պաշտպանության և աղետների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Կ. Կարապետյանը և տարերային աղետների բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Ա. Մուրադյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ծանոթացրեցին տեխնածին և բնածին աղետների ազդեցությանը ՀՀ տնտեսության ճյուղերի և մասնավորապես գյուղատնտեսության վրա:
Մինչ այդ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Ա. Ոսկանյանը և ՊՆ ինժիներական զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Հարությունյանը հանդիպել էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Անտառային պետական մոնիտորինգ կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ, ներկայացրել անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպմանն ու իրականացմանը բարդ ռելեֆային պայմաններում: Թե այդ, թե այսօրվա միջոցառումների արդյունքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները, ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների ուշադրությանն են ներկայացրել առաջին անհրաժեշտ այն աշխատանքները, որոնք պարտադիր պետք է իրականացվեն տեխնածին վթարների և աղետների ժամանակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը