Թբիլիսիում և Բաթումիում օդի աղտոտվածության մակարդակը բարձր է
Վրաստան
Այսօր Թբիլիսիի և Բաթումիի մի քանի փողոցներում օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում է գրանցվել։
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օդի որակի պորտալի տվյալներով՝ երեք փողոցներում ազոտի երկօքսիդի (NO₂) և բենզոլի (C₆H₆) խտությունները նորմայից բարձր են։
BPN-ը ներկայացրել է այն փողոցները, որտեղ գրանցվել են այս նյութերի չափազանց բարձր մակարդակ.
- Թբիլիսի, Ռուսթավելի պողոտա N6. Օդի որակը՝ վատ. ազոտի երկօքսիդի (NO₂) մակարդակը բարձրացել է։
- Բաթումի, Մաիակովսկի փողոց N4, շրջակայք. Օդի որակը՝ վատ. ազոտի երկօքսիդի (NO₂) մակարդակը բարձրացել է։
- Բաթումի, Բաքրաձե փողոց N28, տերմինալի շրջակայք. Օդի որակը՝ վատ. բենզոլի (C₆H₆) մակարդակը բարձրացել է։
Վրաստանի մյուս քաղաքներում, ըստ ներկայացված տվյալների, օդի որակը ներկայումս բավարար, լավ կամ շատ լավ է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)