Մխիթար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է
Հասարակություն
Հունվարի 25-ին՝ Սուրբ Սարգսի նախoրեին, ծնվել է դերասան Մխիթար Ավետիսյանի և պարուհի Մարիանա Հակոբյանի առաջնեկը: Զույգը դուստր է ունեցել:
Ծնողները փոքրիկին Միլա են անվանակոչել: «Մայրիկիս անունն Ալվարդ է ու շատ գեղեցիկ անուն է, սակայն նա դեմ էր, որ իր անունով կոչենք մեր փոքրիկին: Ընտրել ենք Միլա, քանի որ Միլա Մխիթարովնա տարբերակը շատ գեղեցիկ է հնչում: Այս անունը սլավոնական ծագում ունի, նշանակում է՝ նուրբ, հեզ, գեղեցիկ: Նաև հայկական անուն է, քանի որ հայերս հաճախ ենք ասում՝ մի՛ լա, այսինքն՝ լաց մի՛ եղիր»,- esyes.am-ի հետ զրույցում փոքրիկի անվան ընտրությունն այսպես բացատրեց նորաթուխ հայրիկը: Վերջինիս փոխանցմամբ՝ ինքն անբացատրելի զգացողություններ է ունեցել, երբ առաջին անգամ տեսել է դստերը: Փոքրիկը ծնվել է 3.4 կգ քաշով, 49 սմ հասակով:
Դերասանը փոքրիկ դստերն իրեն է նմանեցնում. «Առայժմ ավելի շատ ինձ է նման, հատկապես՝ աչքերը, հոնքերը, մազերն ու շուրթերը, սակայն մայրիկին ևս նման է»:
Պարզվում է՝ Մխիթարի համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել. «Ինձ համար միևնույնն էր, ես երեխա էի ուզում»:
Դերասանից հետաքրքրվեցինք նաև, արդյոք մասնակցե՞լ է երեխային անհրաժեշտ իրերի ընտրությանը: «Ամեն հարցով նախապես ենք զբաղվել. շորիկները հիմնականում տատիկները, կինս, հորաքույրն ու մորաքույր են ընտրել, իսկ օրորոցն ու մյուս պարագաներն ինքս եմ գնել: Քանի որ մեր առաջնեկն աղջիկ է, իրերը հիմնականում վարդագույն ու փիրուզագույն ենք ընտրել»,-ասաց Մխիթարն ու հավելեց, որ Միլան էլ, բոլոր նորածինների պես, երբեմն անհանգիստ է լինում, երբեմն՝ ոչ:
Նշենք, որ Մխիթարի կինը՝ Մարիանա Հակոբյանը, Հայաստանի պարի պետական անսամբլի պարուհիներից է: Զույգն արդեն հինգ տարի է ամուսնացած է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը