Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները
Վրաստան
Վրաստանում մեկնարկել են բազմազգ հատուկ նշանակության ուժերի «Տրոյական հետքեր 2026» զորավարժությունները:
Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի զինծառայողներ, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
««Տրոյական հետքեր 2026» վարժանքներն անցկացվում են Արևելյան Եվրոպայի երկրներում և միաժամանակ Վրաստանում՝ «Սև ծովի դարպաս 2026» անվամբ: Վրաստանում կանցկացվեն ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ», - հաղորդում է նախարարությունը։
Սա չորրորդ անգամն է, որ Վրաստանը հյուրընկալում է «Տրոյական հետքեր» բազմազգ զորավարժությունները:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը