Թաթային դուր եկավ Կրիստինա Օրբակայտեի հարսանեկան զգեստը
Հասարակություն
ԱՄՆ-ում արդեն ավարտվել են Թաթա Սիմոնյանի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքները, որտեղ փայլում է ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն: Ներկայում ընթանում են մոնտաժային աշխատանքներ: Մինչ տեսահոլովակը կներկայացվի երկրպագուների դատին, ArmStar.am-ը զրուցեց պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ:
Պարզվում է՝ տեսահոլովակը նկարահանվել է հոլիվուդյան ստուդիաներից մեկում՝ նորագույն տեխնոլոգիաներով: Ավելին, հատուկ տեսահոլովակի համար, հնարավոր է եղել ձեռք բերել Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում օգտագործված լեգենդար ավտոմեքենաներից մեկը:
Նկարահանման աշխատանքներին մասնակցել է պրոֆեսիոնալ դերասանական կազմ, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Վահիկ Փիրհամզեին: Երգն ու տեսահոլովակը սիրո և ամուսնության մասին են: Այդ պատճառով որոշ տեսարաններում Կրիստինա Օրբակայտեն հանդես է գալիս հարսանեկան զգեստով: Իսկ ինչու՞և ինչպե՞ս, կիմանաք արդեն տեսահոլովակը դիտելիս:
Երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքը՝ Ավետ Բարսեղյանինը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը