Երկու ուղի դեպի Սուրեն Առուստամյանի երազանքը
Հասարակություն
Սուրեն Առուստամյանը, ով հանրությանը հայտնի դարձավ Հայ սուպերսթար նախագծից, ապա «Նոր ալիք» մրցույթից, ArmStar.am -ի հետ զրույցում խոսեց «Նոր ալիք»-ի հետևանքների և այժմյան Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթներում իր հաղթանակի հնարավորությունների մասին:
-«Նոր Ալիք» մրցույթից հետո լռություն տիրեց, բայց ականկալվում էր, որ այն աղմուկը, որն առաջացրեց քո մասնակցությունը, շարունակական կլինի գոնե տեսահոլովակների տեսքով : Ինչու այդպես էլ քո ունկնդիրը գոնե մեկ տեսահոլովակ չտեսավ .
-Ճիշտն ասած դեռ չեմ մտածում ոչ ձայներիզի, ոչ տեսահոլովակի մասին, քանի որ կետրոնացած եմ ավելի կարևոր աշխատանքի վրա, որի մասին չեմ կարող խոսել:
Շատերն ինձ խորհուրդ տվեցին մրցույթից հենց անմիջապես հետո տեսահոլովակ նկարահանել, բայց դա առաջնային չհամարեցի:
Այս նպատակիս համար հրաժարվել եմ անգամ մի քանի արտասահմանյան համագործակցության առաջարկներից , որոնք ստացա «Նոր ալիք»-ում իմ ելույթից հետո:
-Իսկ չէի՞ք մտածում, որ գուցե ափսոսեք լավ հնարավորությունները բաց թողնելու համար:
-Ոչ, կարծում եմ, այս ծրագրերս «այնքան կան» որ ես չեմ ափսոսի որևէ համագործակցություն ձեռքիցս բաց թողնելու համար:
-Խոսենք նաև հանրահայտ կիթառահար Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթի մասին. "Cocaine" ստեղծագործության լավագույն քավեր տարբերակի հեղինակը "Universal Music Enterprises" ընկերության կողմից կստանա 2500 դոլար արժողությամբ Fender "Blackie" կիթառ և "Slowhand" վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակը, հաղթողի կատարումը կտեղադրվի նաև Էրիկ Կլեպտոնի Ֆեյսբուք-ի պաշտոնական էջում: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
- Գիտե՞ք հենց երեկ իմացա մեկ այլ՝ "play Crossroads" մրցույթի մասին, որը կրկին հայտարարել է Էրիկ Կլեպտոնը: Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է համապատասխան կայքում տեղադրեն իրենց երգերից մեկը: Հաղթողը կորոշվի քվեարկության արդյունքում: Հաղթելու դեպքում նա կուղևորվի Նյու Յորք՝ մասնակցելու ապրիլի 12, 13-ին կայանալիք «crossroads guitar festival» փառատոնին: Այնտեղ նվագելու են համաշխարհային ճանաչում ունեցող կիթառահարներ, նաև' Էրիկ Կլեփթոնը:
Եվ… Ճիշտն ասած ես չէի սպասում: Արդեն երևի երկու ժամ է անցել, ինչ տեղադրել ենք ձայնագրությունը և արդյունքները բավականին գոհացուցիչ են: Չգիտեմ, թե որքանով է հնարավոր հաղթանակը, որովհետև մասնակիցների մեջ կան ԱՄՆ-ում ու Եվրոպայում բավականին ճանաչում ունեցող մարդիկ: Իսկ ինչ վերաբերվում է Կլեփթոնի հայտարարած առաջին մրցույթին, ապա ''Cocaine'' կատարման մեր քավերը դեռևս առաջատար դիրքում է: Մնում է սպասել և տեսնել:
-Սուրեն, բացի Ձեզնից մրցույթին մասնակցում է նաև մեր հայրենակից Արթուր Մարգարյանը: Ինչպե՞ս ես վերաբերվում այս մրցակցությանը:
-Արթուրի հետ ընկերներ ենք, ու մրցակցություն առանձնապես չկա: Լավ եմ վերաբերվում նաև նրա հաջողություններին:
-Գիտեմ, որ քո երազանքն է նվագել Քլեփթոնի հետ նույն բեմում: Առհասարակ հաջողա՞կ ես քեզ համարում: Շա՞տ են եղել հիասթափությունները երազանքներիդ հարցում:
-Ինչ վերաբերվում է անձնական կյանքին, ապա, այո, ունեմ լավ ընտանիք : Իսկ ստեղծագործական առումով ՝ միգուցե…( ծիծաղում է): Իսկ ինչ վերաբերվում է հիասթափություններին, բնականաբար կյանքում հիասթափություններից խուսափել չի ստացվում, սակայն ես փորձում եմ, այսպես ասած , «քիթս չկախել»դրանց պատճառով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը