Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը 

Էդվարդ Նալբանդյանի անկարողությունն ու ԱԳՆ թուլամորթությունը

Վերլուծական

ՀՀ երրորդ հանրապետության անկախության հռչակման օրվանից սկսած՝ ՀՀ արտգործնախարարությանը՝ որպես պետության հիմքում ընկած կարևորագույն կառույցի մինչև այսօր էլ չի հաջողվում կայանալ և լուծել պետության համար հիմնական համարվող խնդիրներից և ոչ մեկը: Այս երկար ու ձիգ 22 տարիների ընթացքում՝ 1991-ից սկսած, նախարարի պաշտոնում իրար են փոխարինել մի շարք գործիչներ՝ սկսած Րաֆֆի Հովհաննիսյանից՝ վերջացրած ներկայիս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանով, սակայն արդեն շուտվանից ակներև է, որ ոչ մի կարևոր փոփոխություն արտաքին քաղաքականության ճակատում չի գրանցվել:

Իսկ ինչո՞վ է այս ամենը պայմանավորված՝ հայկական դիվանագիտական չափից դուրս վատ ժառանգությա՞մբ, թե՞ պատմության ընթացքում պետական կառույց ստեղծելու տգիտությամբ:

Նախ՝ մինչ այսօր, չնայած նրան, որ ԱԳՆ-ն բազմիցս ներկայացրել է երկրի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդիրների առընչությամբ, միևնույն է, անզոր է դե յուրե հաստատել Արցախյան ազատագրական պայքարում ձեռք բերված դժվարին հաղթանակը, որի իրագործելիությունից կբխեն ներկա փուլի բոլոր հիմնախնդիրների լուծումները: Սակայն, ինչպես միշտ, ոչ էֆեկտիվ պայքարը, հատկապես՝ ԼՂՀ հակամարտության հարցում, հատկանշական է մեր ԱԳՆ-ի համար. այսօր էլ Արցախը բանակցային գործընթացներում բացակայում է որպես լիիրավ կողմ։ Բացի այդ, կառույցը միջազգային ասպարեզում հստակ և գրագետ անկարող է ներկայացնել և պահանջել ԼՂ անվտանգության միջազգային երաշխավորվածությունը, որն անդադար խախտում է Ադրբեջանը՝ խախտելով մի շարք միջազգային նորմեր, և վերջապես՝ դրսից երկրի վզին մինչ այժմ էլ փաթաթվում են ԼՂ հարցում կարգավորման նախագծի բանաձևեր, որոնք սպառնում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի ազգային անվտանգությանը։ Չնայած այդ փաստին, հենց այդ բանաձևերի կոնտեքստում են ընթանում գործընթացները, փոխանակ նրա, որ ԼՂՀ հարցի լուծման գործընթացում ԱԳՆ-ն հենվի 1920 թվականի փետրվարի 24-ի Ազգերի լիգայի խորհրդի որոշման վրա, որի տակ ստորագրել են Բրիտանական Կայսրության, Իտալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: Ըստ այդմ՝ որոշվում էին հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները, այլ կերպ ասած՝ դա ապահովում է ինքնորոշման սկզբունք: Այդ փաստաթղթով ոչ միայն ԼՂՀ-ն, այլև Դաշտային Ղարաբաղը պետք է անցներ Հայաստանին: Ի տարբերություն մեզ՝ Ադրբեջանը ոչ մի միջպետական իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չունի՝ բացի 1921-ի հուլիսի 4-ին Թբիլիսիում ՌԿԿ Կովկասյան Բյուրոյի հրավիրած լիագումար նիստում Ստալինի անմիջական միջամտությամբ ընդունված որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղն ընդգրկվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ: Սակայն այս որոշումը, ինչպես նաև համապատասխան փաստաթուղթը, համարվում են ներպետական ԽՍՀՄ շրջանում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի համար, իսկ անկախացումից հետո հարցի միակ լուծման տարբերակը հիմնված էր միջպետական փաստաթղթի վրա:

ԱԳՆ գործունեության տրամաբանությունը քննելիս հայկական սփյուռքի առկայությունն ամենուրեք անհնար է ուղղակի չնկատել (իմիջայլոց, սա նորաստեղծ Սփյուռքի նախարարության վաստակը չէ). Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող և ոչ մի պաշտոնատար անձի չի հաջողվել արժանի ձևով ներկայացնել երկրի շահերը, իսկ այն բացառիկ դեպքերում, երբ առկայծումներ են եղել միջազգային հարաբերություններում, միշտ իր դերակատարումը դրանում ունեցել է հենց սփյուռքը։ Այսպես օրինակ՝ Ադրբեջանի կողմից բավականին գրագետ ձևով հայաթափված Նախիջևանում (ի դեպ, դրա դեմն առնել նույնպես չստացվեց) անխնա կերպով վերացվում էին Ջուղայի արժեքները՝ խաչքարերն ու եկեղեցիները։ Այդ ժամանակ նույնպես ԱԳՆ-ն չխոսեց, երբ կային փաստացի ապացույցներ՝ տեսագրություններ, նկարներ: Լռեց Վարդան Օսկանյանը, լռեց ողջ ազգը, արդյունքում ոչնչացվեցին պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ և կոթողներ: Ու լռում են ցայսօր: Իսկ այն արդյունքներն էլ, որ ստացվեցին, հարցին միջազգային հնչեղություն տալու շնորհիվ էին, որի հեղինակներն էին հայկական սփյուռքի միջազգային կառույցները:

Անդրադառնալով հայերիս համար մյուս կարևորագույն խնդրին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացին, որով հենց պետք է զբաղվեր ՀՀ ԱԳՆ-ն, փաստում ենք՝ լավագույն տարիներն արդեն հետևում են, այժմ այն վերածվել է երկրորդական մի ձևական խնդրի, որը սահմանափակվում է 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների կառուցմամբ աշխարհի տարբեր երկրներում: Այն մերթընդմերթ բավականին երկար ժամանակահատված, այն է՝ 1 տարի՝ ապրիլի 24-ից ապրիլի 24-ը, մոռացության է մատնվում, իսկ իրականության ապացույց որպես այդպիսին ԱԳՆ-ն համարում է Ցեղասպանության ճանաչման տարբեր երկրների կողմից ստորագրվող փաստաթղթերը, որոնք իրենք իրենցով Հայաստանի Հանրապետությանը կախվածության մեջ են գցում մեկ այլ՝ երրորդ երկրից:

Այդուհանդերձ մոտենում է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, թեման ցավալի է, սակայն այն կարծես վրիպել է հասարակության տեսադաշտից, միայն հայտնի է, որ ստեղծվել է տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որը նախորդ տարվա սեպտեմբերին գումարեց II-րդ նիստը, և որը նախագահում էր Սերժ Սարգսյանը: Ընդամենը այսքանը, 2 տարի հետո՝ կարևորագույն իրադարձություն հայերիս համար, սակայն դեռևս ոչ մի արձագանք և ոչ մի նախագիծ դրա հետ կապված, այս ամենն արդեն շատ շուտվանից մտածելու առիթ է տալիս,... մտածողները մտածում են, իսկ գործողները քնած են էշի ականջում...

Այսօր, ինչպես Ղարաբաղյան հարցի լուծումն է հիմնված միջպետական փաստաթղթի վրա, այնպես էլ Ցեղասպանության ճանաչման գործընթացում ի ցույց պետք է ունենալ 1920 թվականի օգոստոսի 10-ին Սևրում Թուրքիայի սուլթանական կառավարության և առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև ստորագրված պայմանագիրը՝ նաև ի նկատի ունենալով ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը. ըստ այդմ՝ Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդն այսօր Թուրքիայի հանրապետությունն է, պարտավոր էր ճանաչել Հայաստանի անկախությունը, և ամենակարևորը՝ ընդունել այն սահմանները, որոնք որոշվել էին: Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլայեթները, իսկ Տրապիզոնի վիլայեթով Հայաստանը ելք էր ստանում դեպի ծով: Իսկ այս ամենի ազդեցությունը ներկայիս քաղաքական զարգացումների վրա այնքանով է նշանակալի, որքանով որ այսօր Թուրքիան ճանաչված պետություն է և միջազգային իրավունքի սուբյեկտ, որով և պարտավորվում է ճանաչել իր նախորդների կողմից արձանագրված փաստերը: Եվ վերջապես, Կարսի պայմանագիր, որն ուսումնասիրելիս շատ հանգիստ կարելի է արձանագրել, որ այն հենց թուրքական կողմից է խախտվել: Կարսի պայամանագրով Հայաստանը կորցրեց ահռելի տարածք՝ 24 հազար ք/կմ, ինչպես նաև Նախիջևանը դարձավ ինքնավար հանրապետություն Ադրբեջանի հովանու ներքո: Եվ այս ամենից զատ, այդ պայմանագրով  նախատեսվում էր, որ Հայասատնը հրաժարվում է Սևրի պայմանագրից: Ըստ այդ պայմանագր՝ ձևավորվեց այսօրվա հայ-թուրքական սահմանը, որն անցնում է  Ախուրյան-Արփաչայով: Եվ վերջապես, այդ պայմանագիրն իրավական ուժ չունի, քանի որ կնքվել է երկու չճանաչված ռեժիմների կողմից և Խորհրդային Ռուսաստանի ներկայությամբ, այլ ոչ թե մասնակցությամբ: Պայմանագրի վերաբերյալ մտորումները հակասական են, դրանից բխող գործողությունների վերաբերյալ՝ նույնպես, սակայն այս իրողությունը միանշանակ կարող է հանդիսանալ մեխ, որից կառչելը կարող է բերել որոշակի առումով ցանկալի արդյունքների: 

Սակայն այս հարցում նույնպես ՀՀ ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս։ Ինչի՞ մասին է խոսքը, երբ ռուսական հեռուստաալիքներով Հայաստանը վարկաբեկող հայտարարություններ են արվում, իսկ արձագանք չկա, երբ միևնույն ժամանակ մեր հարևան երկրի Ադրբեջանի արտգործնախարարությունը արձագանքում է ցանկացած նմանատիպ միջադեպերի:Հարց՝ այդ պարագայում ինչո՞վ է զբաղվում ԱԳՆ-ն, զբաղվո՞ւմ է արդյոք ինչ-որ բանով, իհարկե՝ ո՛չ՝ բացառությամբ ճանաչողական բնույթ կրող PR ակցիաների, որոնք պարոն Նալբանդյանն իրականացնում է Լատինական Ամերիկայի երկրներում՝ Մեքսիկայում, Գվատեմալայում, Կոստա Ռիկայում…: Իսկ դրան զուգահեռ ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիա, որը արդյունք էր միմիայն այդ հարցում ՀՀ ԱԳՆ անհետևողականության: Ամիսներ են անցել ու մինչ օրս էլ, մարդասպանը վայելում է ազատությունը, անգամ հերոսի կոչում է ստացել, իսկ երկրի անզորությունն այդ հարցում ուղղակի ապշեցնում է: ԱԳՆ-ն ուղղակի անկարող է միջազգային կառույցներին ստիպել, եթե ոչ, ստիպել գոնե կառույցների ուշադրությունը բավարար չափով հրավիրել մարդկության դեմ իրականացված հանցագործության վրա, և վերջապես ԱԳՆ-ն անկարող է այդ լուրջ ու կարևոր  հանգամանքը ԼՂՀ հարցում օգտագործել հօգուտ մեզ: 

Հետաքրքրականն այն է, որ այս ամինց զատ՝ հենց իշխանություններն են իրենց գործողություններով փաստում այն, որ ԱԳՆ-ն ոչնչով չի զբաղվում, իսկ եթե ոչնչով չի զբաղվում, այդ դեպքում ինչո՞ւ տրամադրել նախարարությանը կառավարության 2-րդ մասնաշենքը, եթե դրա վաճառքից կարելի է միլիոններ, եթե ոչ միլիարդներ աշխատել: Հենց այս սկզբունով էլ առաջնորդվում ենք. ոչ վաղ անցյալում հայտարարվեց, որ ԱԳՆ շենքը վաճառվում է ՝գնորդներ կան, իհարկե, առաջնահերթ արգենտինահայ Էռնեստո Էռնեկյանը որոշեց այն ձեռք բերել, բայց քանի որ կառավարությունը համարեց, որ կարելի է ավելի բարձր գնով այն իրացնել, որոշեց երկրորդ անգամ նույնպես աճուրդ իրականացնել:

Այս պարագայում մեզ մնում է միայն սպասել աճուրդի արդյունքներին, այն էլ միմիայն այն նպատակով, թե մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ինչ կկառուցվի…

Վերջերս վերոնշյալ մասնաշենքում տեղի ունեցան Դիվանագետների դպրոցի քննությունները, ասել է՝ թե «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2012թ. դասընթացի մասնակցության մրցույթ: Իսկ թե ոնց այն անցավ, ուղղակի անիմաստ կլինի նկարագրել, կարելի է միայն նշել այն, որ դիմորդները նախօրոք, ըստ կարգի չիմանալով քննությանը տրվող թեմաները, հասցրել են արտագրել հենց քննությանը, թեմաները նախօրոք ասվել են ընտրյալ դիմորդներին: Հենց այսպիսին է նաև ԱԳՆ-ի պատկերացրած դիվանագիտությունը. ովքե՞ր են ապագայում զբաղվելու երկրի հիմնարար խնդիրների լուծմամբ, մի՞թե հենց այն նույն դիմորդները, ովքեր արտագրում էին քննությանը… Իսկ հետաքրքրականն այն է, որ նախապես հայտարարվել է, որ դասերն անցկացվելու են Կառավարության 2-րդ շենքում, իսկ եթե այն վաճառվի, ուսանողները դուրսը կմնա՞ն:

Այս ամենից միայն մի կարևոր հարցադրում՝ արդյոք սա՞ է այն «կառույցը», որը պետք է զբաղվի երկրի ապագայի կարևորագույն խնդիրների լուծմամբ միջազգային ասպարեզում, իհարկե՝ ո՛չ, լավագույն տարբերակը կլինի լուծարել ԱԳՆ-ի ողջ աշխատակազմը, որից հետո ստեղծել իրական մտավորականներով հագեցած նախարարություն, որն ի զորու և ի վիճակի կլինի լուծել իրական խնդիրներ Ազգի համար:

Գևորգ Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Ամենադիտված