Ինչո՞ւ Անդոն և Ռաֆոն այլևս չեն համագործակցում «32 ատամի» հետ
Հասարակություն
«32 ատամ» ակումբի նոր եթերաշրջանում դերասաններ Անդոն և Ռաֆոն այլևս չեն մասնակցում նկարահանումներին: Ճշտելու համար արդյո՞ք դադարը ժամանակավոր է և ինչու՞ են նրանք դադարեցրել համագործակցությունը, խոսեցինք դերասան Ռաֆոյի, «32 ատամի» պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի և «Կարգին սերիալի» ռեժիսոր Արման Մարությանի հետ:
Ռաֆոն esyes.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այլևս չեն համագործակցում «32 ատամի» հետ, սակայն պատճառն այն չէ, որ ինչ-որ վեճ է եղել: «Խնդիրը հոգնածությունն է: Մենք ոչ թե «32»-ից, այլ հեռուստատեսությունից ենք հեռացել»,- ասաց Ռաֆոն և հավելեց, որ նոր նախագծով հանդես կգան, սակայն հստակ ժամկետ չնշեց,– «Չեմ կարող ասել, թե դադարն ինչքան կտևի, հնարավոր է՝ 1 տարի, 3 տարի, կամ, գուցե հենց վաղը վերադառնանք եթեր: Կհանգստանանք ու թարմ ուժերով կվերադառնանք»:
Այս մասին զրուցեցինք նաև «32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանի հետ, ով նշեց, որ իրենք հաճախ են հանդիպում Անդոյին և Ռաֆոյին, իսկ համագործակցությունը դադարեցվել է նրանց զբաղվածության պատճառով: Կարենի փոխանցմամբ՝ իրենց միջև վեճ չի եղել:
Ռաֆոյի խոսքերով՝ իրենց այս ընթացում կարելի է տեսնել միայն թատրոնում: Նա esyes.am-ին ասաց, որ ինքն ու Անդոն այսուհետ չեն նկարահանվելու նաև «Կարգին սերիալում»: Այս մասին խոսեցինք նաև «Կարգին սերիալի» ռեժիսոր Արման Մարությանի հետ, ում խոսքերը հակասում են Ռաֆոյին: Ըստ նրա՝ Անդոն և Ռաֆոն նկարահանվում են և շարունակելու են նկարահանվել «Կարգին սերիալում»: «Իրենց հետ համագործակցությունը շարունակվում է»,- ասաց Արմանն ու հավելեց, որ առաջիկայում համագործակցությունը դադարեցնելու մասին խոսք չկա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը