«Յա Վարդան Ղուկասյան». Գյումրու նախկին քաղաքապետի արկածներն ինքնաթիռում
Հասարակություն
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերթական անգամ աչքի է ընկել իր ոչ ադեկվատ պահվածքով: Հունվարի սկզբին Իսրայելից Հայաստան ժամանող ինքնաթիռի մեջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդանիկը լավ հարբել է և սկսել է բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնել։ Այս մասին գրել է operativ.am-ը։
Նա «Ավետյաց երկիր» էր մեկնել իր ընտանիքի անդամների և երկու տղամարդկանց հետ. նրանցից մեկը Հովհաննես Գրքիկյանն էր (Գյումրու բնակկոմունալ բաժնի նախկին պետը) մյուսն էլ իր խնամի «Օպտվու Գագոն»: Վարդանիկը հարբած վիճակում սկսում է ձեռքի թերթով հարվածել իրեն ուղեկցող տղամարդկանց գլխին ու հասկանալով, որ նման պահվածքը նյարդայնացնում է մյուս ուղևորներին, բարձրաձայն դիմում է նրանց ու ասում. «Ի՞նչ եք թարս նայում, չե՞ք ճանաչում ինձ։ Ես Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն եմ»: Այդ խոսքերից հետո շատ ուղևորներ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը՝ գրում է կայքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը