Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան
Հրապարակումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
երկարատև քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևալը։
Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք:
Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ:
Եթե այդ մեկ տարվա ընթացքում վարորդը չի սպառում այդ վեց բալը կամ չի զրկվում վարորդական իրավունքից, ապա հաջորդ տարի կրկին ստանում է 13 բալ, իսկ եթե սպառում է 6 բալը կամ զրկվում է, ապա 1 տարի չի կարող վարել և իրավունքը կարող է վերականգնել միայն քննությունների միջոցով:
Սիրելի՛ քաղաքացիներ, շուտով իմ այս էջում այս հարցով կտեղադրվի հարցում։ Խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը՝ «կողմ» կամ «դեմ» քվեարկությամբ։ Քվեարկությունը կտևի 48 ժամ»,-նշել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը