«Առավոտ». Արտաքուստ քարոզարշավը շատ հանգիստ ու հանդարտ է ընթանում
Հայկական Մամուլ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը խոստացել էր ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության հետ կապված հատվածին ծանոթանալ և իր կարծիքը հայտնել: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Նորմալ ծրագիր է: Իմ առաջարկներն ընդունվել են, բայց, այնուամենայնիվ, բաց են մնացել Եվրամիության և Եվրասիական միության հարցերը: Հանրությանը պարզ չէ՝ Բագրատյանը, այնուամենայնիվ, որի՞ կողմնակիցն է: Չնայած հուսով եմ՝ մինչև ընտրությունները Բագրատյանը այդ հարցի պատասխանը կտա»:
Անդրադառնալով քարոզարշավին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ արտաքուստ քարոզարշավը շատ հանգիստ ու հանդարտ է ընթանում: Դեռևս արտառոց խախտումների չի հանդիպել. «Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության զգալի մասը ընդդիմադիր է գործող իշխանություններին: Ես դեմ եմ չմասնակցությանը է պասիվությանը: Պետք է գնալ ընտրության և ձայն տալ ընդդիմադիր գործիչներին»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը