«Հայկական ժամանակ». «Էս հայելին 30 հազար դրամ արժի»
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը Երևանի Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները «լարում», հետո բռնում մի տարեց կնոջ:
Ո՞րն է եղել ոստիկանական այդ օպերացիայի պատճառը: Կինը չնախատեսված տեղով փողոցն անցնելիս է եղել, երբ քաղաքացիական պետհամարանիշներով «Ֆոլցվագենը» գրեթե վրաերթի է ենթարկել նրան՝ հայելիով հարվածել է կնոջ ձեռքին եղած պայուսակներին: Դրա հետևանքով ջարդվել է մեքենայի հայելին: Բարեբախտաբար կինը մարմնական վնասվածքներ չի ստացել: «Ֆոլցվագենի» ղեկին եղել է ոստիկան՝ ոստիկանության ավագի կոչումով: Եվ հենց նա էլ սկսել է հետապնդել կնոջը: «Էս հայելին 30 հազար դրամ արժի»,- գնահատել է ոստիկանը ու պահանջել, որ կինը փոխհատուցի իր կրած վնասը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը