«Ժողովուրդ». Մեծ սուպերմարկետները կլանեցին շուկան, բազմաթիվ մանր խանութներ փակվեցին, հիմա էլ` «Կարֆուր»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած տասնյակ մանր ու միջին գործարարներ օրերս պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել, եթե իրենց բարձրացրած հարցը չկարգավորվի: Նրանց վրդովմունքի առիթը ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցն է, որը մտադիր է Երևանում «Դալմա զարդեն մոլ»-ում, մասնաճյուղ բացել: Տեղական արտադրողները և մի քանի ներկրող ընկերություններ մտավախություն ունեն, որ «Կարֆուր»-ը, ՀՀ-ում բացվելով, շուկան կլանելու է, քանի որ «ատամի չոփիկից սկսած մինչև սնունդ ներկրելու է», և այստեղ արտադրված կամ ներկրված ապրանքները չեն վաճառվի:
«Առանց այդ էլ ժամանակին, երբ մեծ սուպերմարկետները սկսեցին բացվել, կլանեցին շուկան, ու Երևանում բազմաթիվ մանր խանութներ կամաց-կամաց փակվեցին: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե այդ հիպերմարկետը բացվի»,-«Ժողովուրդ»-ին ասաց գործարարներից մեկը՝ առայժմ խնդրելով իր անունը չհրապարակել:
Իսկ մյուսն էլ հռետորական հարց տվեց, ինչո՞ւ «Կարֆուր»-ը հիպեիմարկետ չի բացում, օրինակ, Գյումրիում կամ Լեռնային Ղարաբաղում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը