«168 ժամ». Արդարադատության նախարարությունը փորձում է «կեղտ բռնել» նոտարական գրասենյակի աշխատակցի գործունեության վրա
Հայկական Մամուլ
ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը 15.01.2013թ.֊ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտար Ալվարդ Մելքոնյանին նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումի հետ միաժամանակ հայցի ապահովման միջնորդություն է ներկայացվել վարչական դատարան՝ նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից նոտարական գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ, որը ՀՀ վարչական դատարանի 17.01.2013թ.-ի որոշմամբ բավարարվել է: Նշված որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 22.01.2013 թվականի թիվ 11-Ա հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական գործունեությունը կասեցվել է: Նախարարի մեկ այլ հրամանով Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի նոտարական սպասարկման լիազորությունները մինչև դատաքննության ավարտը դրվել են Կենտրոն նոտարական տարածքի նոտարներ Էմմա Շաբոյանի և Նունե Սարգսյանի վրա:
Սակայն, «168 ժամի» տեղեկություններով, նախարարությունն այժմ էլ փորձում է «կեղտ բռնել» նաև նույն՝ Բաղրամյան փողոցի վրա գտնվող նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի գործունեության վրա: Փաստորեն, Հ.Թովմասյանի «թիրախը» նոտարական ամենահայտնի գրասենյակի նոտարներն են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը