«Ժողովուրդ». Իշխանությունը հատուցում է իր պատվերները կատարող, Մարտի 1-ը կոծկող իր աջակիցներին
Հայկական Մամուլ
2013թ. հունվարի 18-ին ՀՀ արդարադատության խորհուրդը, դռնփակ նիստում քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնի թեկնածուի հարցը, որոշել է Սերժ Սարգսյանին առաջարկել ՀՀ վարչական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակել Ռաֆիկ Գագիկի Խանդանյանին:
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ այս առաջարկը թերևս կարելի է հատուցում համարել: Բանն այն է, որ դատավորի թեկնածուն Երևանի Կենտրոն
և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գազիկ Խանդանյանի ոիդին է, այն Խանդանյանի, որը մշտապես կատարել է իշխող ռեժիմի պատվերները: Հենց նա էր, որ մերժեց մարտի 1-ի տասը զոհերից ոստիկանության զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մոր՝ Ռուզաննա Հարությունյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության: Տ. Աբգարյանի իրավահաջորդը դատավորից պահանջել էր վերացնել ՀՔԾ-ի և գլխավոր դատախազության անգործությունը և պարտավորեցնել իրականացնել արդյունավետ քննություն: Սակայն, դատավորի կարծիքով ՀՔԾ-ն և դատախազությունը ճիշտ են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը