Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Հայաստանի 2012թ.-ի խոշորագույն հարկատուները (աղյուսակ)

Հայաստան

ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների (ՊԵԿ) կոմիտեն հրապարակել է 2012թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը: Tert.am-ը յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է ՊԵԿ-ի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի վերլուծությունը, սակայն ամեն տարվա հունվարի վերջին հրապարակվող ցանկը կարևոր է այնքանով, որ այն առավել ամփոփ տեսքով ներկայացնում է նախորդ տարվա՝ տարեկան ցուցանիշները, այսինքն այս դեպքում ընկերությունների մասին պատկերացումներն ավելի ամփոփ են, քանի որ սեզոնայնության և նմանատիպ այլ խնդիրներ չկան:

Նախ, մի պահ շեղվելով խոշորագույն հարկատուների ցանկից, նկատենք, որ տարեկան կտրվածքով ՊԵԿ-ի կողմից հավաքագրված եկամուտները, ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները և պետական տուրքերը, կազմել են 876.7 մլրդ դրամ, ինչը 13%-ով կամ 100.7 մլրդ դրամով գերազանցել է 2011թ. ցուցանիշը: Սա նշանակում է, որ «101 մլրդ հավելյալ հարկային հավաքագրումների պլանը», ինչի մասին 2010թ. հոկտեմբերին մի առիթով հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսանը, և որը հետագայում ՊԵԿ ղեկավարության մոտ որոշակի դժգոհություններ առաջացրեց, գրեթե «ծայրը ծայրին» կատարվել է:

Նշենք, որ օրերս այդ ցուցանիշին անդրադարձել էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Արարատյան տարածաշրջանային մաքսատան մասնաշենքում գործող մաքսային ծառայության ուսումնական կենտրոնում գնահատելով ՊԵԿ-ի անցած տարվա գործունեությունը, այն բնորոշել էր որպես դրական՝ մասնավորապես ասելով հետևյալը. «Իմ գնահատմամբ՝ ՊԵԿ-ը հիմնականում կատարել է 2012թ. իր առջև դրված խնդիրները: Խոսքն այստեղ միայն պետական եկամուտների հավաքագրմանը չի վերաբերում, թեև դա, բնականաբար, ունի շատ կարևոր նշանակություն: Բոլորս հիշում ենք, թե ինչպես էին շատերը խոսում, որ անհնար է մեկ տարվա ընթացքում եկամուտներն ավելացնել 101 մլրդ դրամով: Բայց, փառք Աստծո, նաև այս անգամ այդ փլուզում գուժող մարդկանց ասածները չիրականացան, և դուք կարողացաք կատարել այդ ցուցանիշը»:

Նշենք նաև, որ վերը նշված 867.7 մլրդ դրամից միայն 723.8 մլրդը բաժին է ընկնում հարկային եկամուտներին, ինչը շուրջ 15%-ով ավել է 2011թ. ցուցանիշից (աղյուսակ 2):

Այժմ, դառնալով խոշոր հարկատուների աղյուսակին, նկատենք, որ 1000 խոշոր հարկատուների վճարումը միասին վերցրած կազմել է բոլոր հարկատուների վճարումների 77.2%-ը (աղյուսակ 3), տարեկան աճը նրանց մոտ կազմել է 15.5%:

100 խոշորագույնների մոտ աճը կազմել է 16.6%, նրանք վճարել են բոլոր հարկատուների վճարածի 48.3%-ը:
10 խոշորագույններին բաժին է ընկնում բոլոր հարկատուների վճարումների 21.5%-ը, նրանց տարեկան աճը մի փոքր համեստ է՝ 9.1%:

Tert.am-ը, սովորույթի համաձայն, ավելի մանրամասն դիտարկել է խոշորագույն 100 հարկատուների ցուցանիշները և կատարել համեմատական վերլուծություն:

Եվ այսպես, եթե դիտարկելու լինենք առաջին տասնյակը, առաջին բանը որ նկատելի է նախորդ տարվա համեմատությամբ, այն է, որ առաջատար հնգյակի կազմը չի փոխվել, թեև 2-րդ տեղում գտնվող «Հայռուսգազարդը» (30.9 մլրդ դրամ) ընդհուպ մինչև մոտեցել է առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին» (31.7 մլրդ դրամ): 3-րդ տեղում «Ղ-Տելեկոմ» ընկերությունն է, ապրանքանիշը՝ «Վիվա Սել-ՄՏՍ» (21.7 մլրդ դրամ), 4-րդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է (17.4 մլրդ դրամ), իսկ լավագույն հնգյակը կրկին եզրափակում է «Արմենտելը» (11.4 մլրդ դրամ):

Տասնյակից ներքև դիտարկումները շարունակելուց մյուս նկատելի փաստը 11-րդ տեղում «Սամ-Սեր Գրուպ» անունով ընկերության հայտնվել է, քանի որ նախորդ տարիների ցանկերում այն ընդգրկված չի եղել, թեև պետռեգիստրում գրանցված է 2009թ. հունվարից, իսկ հաշվետու տարվա ընթացքում պետբյուջե է վճարել միանգամից 6.68 մլրդ դրամ հարկեր: Այս ընկերության մասին թյուր պատկերացումները ցրելու համար թերևս միանգամից արժե հիշեցնել, որ այս թեմայով Tert.am-ի նախորդ՝ 2012թ. առաջին 9 ամիսներն ընդգրկող հրապարակման մեջ անդրադարձել ենք այս ընկերությանը: Այն հայտնի է դարձավ մեծ աղմուկ հանած գոմեշի մսի «շնորհիվ»։ «Սամ–Սեր Գրուպը» մեկն էր այն 5 ընկերություններից, որոնք այս տարվա 9 ամսվա տվյալներով Հայաստան են ներմուծել 5284 տոննա գոմեշի մսի բրիկետ. ըստ կառավարության տեղեկագրի՝ այս ընկերությանը բաժին էր ընկնում այդ ընդհանուր թվի 13.05%-ը, այսինքն՝ շուրջ 690 տոննան։

Նկատենք, որ 100 խոշորագույնների շուրջ ¾-ը տարեկան կտրվածքով աճ է արձանագրել, և միայն մնացած ¼-ն է նվազում արձանագրել: Նկատելի աճ արձանագրած ընկերություններից թերևս արժե առանձնացնել «Դինո գոլդ մայնինգ քամփնիին» (9-րդ տեղ, 7.12 մրդ դրամ, 86.8% աճ), «Գեո պրո մայնինգ գոլդին» (17-րդ տեղ, 5.06 մրդ դրամ, 175.2% աճ), «Բարձրավոլտ էլեկտրացանցերին» (18-րդ տեղ, 275.8 մրդ դրամ, 275.8% աճ), «Ադամիումին» (40-րդ տեղ, 2.33 մրդ դրամ, 123.2% աճ), «Յուքոմին» (53-րդ տեղ, 1.73 մրդ դրամ, 258.4% աճ), «Մաքուր երկաթի գործարանին» (57-րդ տեղ, 1.6 մրդ դրամ, 128.2% աճ):

Նվազման տեսանկյունից աչքի ընկնող ընկերություններն են «Արմենիա միջազգային օդանավակայանները» (38-րդ տեղ, 2.4 մլրդ դրամ, 59.7% նվազում) և «Միկա քորփորեյշնը» (75-րդ տեղ, 1.26 մլրդ դրամ, 49.4% նվազում):

Առաջատար տասնյակում ընդգրկված են նաև վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» և «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունները, «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Դինո գոլդ մայնինգ քամփնին» և ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Ավերսը»:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ամբողջական ցանկն՝ այստեղ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված