70-ամյա ամերիկացին կրակ է բաց թողել գրասենյակի աշխատակիցների ուղղությամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անհայտ տղամարդը մտել է Ֆենիքս քաղաքի գրասենյակներից մեկը և կրակել աշխատակիցների ուղղությամբ: Արդյունքում զոհվել է 1 և վիրավորվել՝ 3 մարդ, որոնցից մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Հանցագործը մտել էր գրասենյակ տեղական ժամանակով 10:30 (22:30)-ին, կրակ արձակել և անհետացել:
Ներկայումս Ֆենիքսի իշխանությունները փնտրում են 70-ամյա տղամարդու, ում կասկածում են հանցագործության մեջ:
Քաղաքի իշխանությունների խոսքերով՝ տեղի բնակիչ Արթուր Դուգլաս-Հարմոնը մտել է եռահարկ շենքը, ուր տեղակայված են եղել 15 տարբեր ընկերությունների գրասենյակներ, վեճի բռնվել աշխատակիցներից մեկի հետ, ապա կրակ բաց թողել մարդկանց ուղղությամբ:
Ոստիկանությունն արդեն խուզարկել է նրա տունը, սակայն կասկածելի ոչինչ չի գտել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)