Չինաստանում մահապատժի է դատապարտվել ինքնահրկիզում քարոզող տիբեթյան վանականը
ԱՐԽԻՎ
Չինական Սիչուան գավառի դատարանը հինգշաբթի օրը երկամյա հետաձգմամբ մահապատժի է դատապարտել տիբեթյան վանականի՝ համաքաղաքացիների շրջանում ինքնահրկիզման քարոզի համար. հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով «Սինխուա» լրատվական գործակալությանը:
Կիրտի մենաստանի 40-ամյա վանական Լորանգ Կոնչոկն ու նրա եղբորորդի Լորանգ Ցերինգը մեղավոր են ճանաչվել, քանի որ 2009-ից կոչ են արել տիբեթցիներին իրենց բողոքն արտահայտել ինքնահրկիզման միջոցով: Վերջիններիս հրահրմամբ տեղի է ունեցել 8 նման քարոզչական ակտ, որոնց հոտևանքով մահացել է 3 մարդ: Մնացած 5 անձինք հրաժարվել են իրականացնել նման գործողություն և դիմել են ոստիականությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «օգոստոս ամսին ձերբակալված տամարդիկ», հետևելով Դալայ Լամայի և նրա հետևորդների ցուցումներին, երիտասարդներին հավաստիացնում էին, որ ինքնահրկիզումը չի հակասում բուդդայական դոկտրիններին, և կրակի մեջ մահից հետո նրանք հերոսներ կդառնան:
Նշենք, որ ըստ դատարանի որոշման՝ Լորանգ Կոնչոկը դատապարտվել է 2-ամյա հետաձգմամբ մահապատժի, սակայն պատշաճ պահվածքի դեպքում դատավճիռը կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ: Իսկ վերջինիս եղբորորդին բանտում կանցկացնի 10 տարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)