Կոմիտասում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից
ԱՐԽԻՎ
Թիվ 259 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը հունվարի 30-ին՝ ժամը 09.30-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի եզրազարդին ու սյանը, ապա վրաերթի է ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթի ժամանակ ինքն է եղել «Բոգդան» ավտոբուսի ղեկին:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)