Ֆրանսիայի արհմիությունները այսօր զանգվածային գործադուլ կանցկացնեն
Աշխարհ
Ֆրանսիայի խոշորագույն անհմիություններն այսօր բողոքի զանգվածային ակցիա կանցկացնեն, որն ուղղված կլինի երկրի կառավարության՝ տնտեսման խիտ միջոցների դեմ. այս մասին հայտնում է ֆրանսիական Figaro-ն:
Ըստ պարբերականի՝ ծրագրված է անցկացնել 120 ցույց ամբողջ երկրում: Ընդհանուր առմամբ՝ մոտ 5,2 մլն պետական ծառայող կարող է դուրս գալ գործադուլի՝ պահանջելով դադարեցնել պետական հատվածում տեղի ունեցող կրճատումները և բարձրացնել աշխատավարձերը: Բացի այդ, գործադուլի նախաձեռնողները մտադիր են ճնշում գործադրել Ֆրանսիայի պետական բարենորոգման, ապակենտրոնացման և պետական պաշտպանության նախարար Մարիլիզ Լեբրանշյուի վրա, ով փետրվարի 7-ին պետք է վերանայի պետական ծառայողների աշխատանքի դիմաց վարձատրման համակարգը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)