Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան
Հրապարակումներ
Ուրախ եմ հայտարարել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին։
Հ․Գ․ Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, ապա և Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով Չինաստանի հետ։
Հիմա այլևս Վրաստանի և Թուրքիայի տարածքով նաև Եվրոպական Միության հետ։ Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։
Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»